Արցախի Հանրապետության նախագահ Բակո Աահակյանը Հաագայում հանդիպել է Նեդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերութիւնների հանձնաժողովի մի խումբ անդամների հետ

Հաագա -19 հոկտեմբեր 2013 :

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը օգտվելով առիթից, որ ՀՅԴ Բրյուսելի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի կողմից կազմակերպված եվրոպահայության երրորդ խորհրդաժողովին մասնակցելու համար Բրյուսել էր այցելել Արցախի ղեկավարությունը՝ գլխավորությամբ Արցախի հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանի, դիմել էր Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովին հանդիպման խնդրանքով: Հանձնաժողովը դրական արձագանքելով 2013 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունեց Արցախի Հանրապետության ղեկավարության և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անդամներից կազմված պատվիրակությանը: Արտհարաբերությունների Մշտական Հանձնաժողովի կողմից հանդիպման նախագահող էր նշանակված պարոն Հարի Վան Բոմելը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցեցին Արցախի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը, արտգործնախարար՝ Կարեն Միրզոյանը, նախագահի գրասենյակի տեղեկատվության բաժնի տնօրեն՝ Դավիթ Բաբայանը, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը և ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Ազատ Պողոսյանը:

Հանդիպումն անցավ ջերմ և գործարար մթնոլորտում: Պարոն նախագահը հանգմանալից ներկայացրեց Արցախի հանրապետության այսօրվա վիճակը և պատասխանեց պարոն Վան Բոմելի բազմաթիվ հարցերին: Խոսակցության շեշտը հիմնականում դրված էր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության և Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության վրա: Մասնավորապես նշվեց, որ միջազգայնորեն ճանաչված չլինելով հանդերձ Արցախի ժողովուրդը կայուն և հաստատուն քայլեր է կատարել ժողովրդավար պետություն ստեղծելու գործում: Խոսվեց նաև Արցախի ժողովրդի եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հաստատակամության և եվրոպական չափանիշներով իրավական երկիր կառուցելու նպատակների մասին: Արցախի նախագահը պարոն Վան Բոմելին և Նիդերլանդների խորհրդարանի մյուս անդամներին սիրով հրավիրեց Արցախ՝ սեփական աչքերով համոզվելու կատարված հայտարարությունների մեջ:

Պարոն Վան Բոմելը շնորհակալություն հայտնելով այցի կապակցությամբ խոստացավ այս հանդիպման մասին տեղեկացնել խորհրդարանի բոլոր անդամներին և հույս հայտնեց, որ անպայման մի օր կայցելի Արցախ: Միաժամանակ նա հայտնեց, որ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի միջոցով մշտապես տեղեկություններ կփոխանակի Արցախի Հանրապետության վերբերյալ: Հանդիպումն ավարտվեց լուսանկարվելով և ջերմ ձեռքսեղմումներով:

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբ